Shantnews.am-ը գրում է․

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին: Նա նշեց՝ կա բեռնափոխադրումների հետ կապված խնդիր և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում, այնտեղ հիմնական խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, թողունակությունը բավական դանդաղ է:

Նույն խնդիրը, ըստ Ավինյանի, կա նաև Լարսում, սակայն այսօր նախատեսված է հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որ հասկանան՝ ինչպես կարող են արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքը ապահովել:

«Տարբեր սահմանափակումների շրջանակում և կարանտինային տարբեր զոնաների պատճառով այս պրոցեսները դանդաղել են, մոտ ժամանակներս հստակ կարգավորումներ պետք է սահմանենք, խաղի կանոններ, որ բեռնափոխադրումները չտուժեն, քանի որ բեռնափոխադրումների արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը»,- ասաց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Վրաստանի փոխվարչապետի հետ, իսկ ՊԵԿ նախագահը՝ իր գործընկերոջ, նաև ռուս գործընկերների հետ փորձում են այս հարցը լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել