Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում չի լինի որևէ ոլորտ, սեգմենտ կամ խավ, որ այս իրավիճակում կառավարության ուշադրությունից դուրս մնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների քննադատությանն առ այն, որ կառավարության ձեռնարակած միջոցառումները բավարար չեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու համար:

«Ընդդիմադիր մեր գործընկերներն ամբողջությամբ լուծումների փաթեթին չեն տիրապետում, դա ոչ թե իրենց մեղքն է, այլ ամբողջությամբ այդ փաթեթը դեռ չի հրապարակվել: Այն լուծումները, որոնք հիմա կան և որոնք կլինեն, բոլոր սեգեմնետների խնդիրներին անդրադառնում են»,-ասաց նա:

Անդրադառանալով ԲՀԿ խմբակացության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 200.000 ընտանիք օրավարձով է աշխատում, առաջարկում են նրանց տրամադրել ամսական 70 հազար դրամ գումար, Բաբկեն Թունյանն ասաց.

«Առանց Գագիկ Ծառուկյանի առաջարկի էլ պետությունը  հարյուր հազարավոր մարդկանց մարդկանց խնդիրները տեսնում է, մեխանիզմները մշակում ենք, չափը ինչքան կլինի, չեմ կարող ասել, կարող է ավելի շատ լինել, քան ինչքան որ Գագիկ Ծառուկյանը նշում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել