Այն ,որ ռուսները ոչ թե անուն ազգանունով այլ ազգությամբ են նշում մարդասպան վարորդի ով լինելը ոչ մի ազգամիջյան թշնամանք չի նշանակում։Եթե Հայաստանում որևէ իրանցի կամ վրացի նման հրեշավոր բան աներ,դառնալով այդքան մարդու մահվան և անվերադարձ դժբախտության պատճառ,մենք էլ ոչ թե անուն ազգանունով կհիշեինք մարդասպանին ,այլ կասեինք պարսիկը կամ վրացին։
Այլ հարց են ռուսական լրատվամիջոցները։Վերջիվերջո այդ վարորդը այդքան մարդ է սպանել ոչ թե հայ լինելու այլ մեղմ ասած անպատասխանատու լինելու պատճառով։Հետևաբար զլմ ներով նրա հայ լինելը անընդհատ շեշտելը շատ վտանգավոր միտում է։Եվ մեր պատկան մարմինները պետք ադեկվատ եզրակացություններ անեն և աշխատանք տանեն։
Իսկ այսքան մարդկանց կյանք խլած և ընտանիքներ անվերադաձ դժբախտացրած հանցագործին խալաթով չէ ուզում է տռուսիկ մայկայով ցույց տան,իմ ազգային արժանապատվությունը դրանից բացարձակ չի խոցվում։Նման հանցագործները ազգություն չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել