Հայկական ֆեյսբուքը մի քիչ էլ կարդամ, ու արդեն ինքս էլ կհավատամ, որ 18 ռուսաստանցի հավաքվել ու մորթել են մի անմեղ հայ վարորդի։ Զոհվածների թվում մի հայ երեխա լիներ, թու-թու-թու, տեսնեի էդ ժամանակ ինչ պիտի գրեիք։
Ոնց տեսնում եմ, ռուսական շովինիզմն ու իմպերիալիստական տրամադրությունները ոմանց համար դեռ նորություն են, ու դեռ զարմանք են առաջացնում... Ոչ մի զարմանալի բան։ Մանավանդ էս դեպքում, երբ էդ մարդը նույնիսկ ՌԴ քաղաքացի էլ չի։ Հլը պատկերացրեք մի օտար երկրի քաղաքացի, ասենք՝ վրացի, Հայաստանում «չուզենալով» 18 մարդու մահվան պատճառ դառնար... Լավ էլ կհոշոտվեր բոլորի կողմից, ու լավ էլ կշեշտվեր ազգությունը։
Խալաթով են բերել դատարան... Վայ, ինչպիսի դժբախտություն... Համարյա հավասար է 18 ընտանիքների վշտին... Քանի անգամ տուգանվել ա լիխաչություն անելու համար, վերջը մի սենց բան պետք է լիներ, էլի... Թարգեք։ Ռուսները էդ իրանց շովինիզմով տավար են, իհարկե, բայց դա չի նշանակում որ մենք պետք է համարյա սկսենք արդարացնել մի մարդու, ում պատճառով... Մի խոսքով, դա էլ դատարանի գործն է, արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել