Չնայած այդպես էլ չհասկացվեց, թե ինչու է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանը ազատել Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, այդուհանդերձ, եթե հրամանի հիմքում ընկած էր Շամշյանի արտահայտությունը, թե “Տեր Հակոբը 1000 հատ Կճոյան արժի”, ապա Կճոյանի մասին բոլոր այն խոսակցություններն ու պատմությունները, որոնք վերջին ժամանակ անդադար լսում ես, ամենայն հավանականությամբ հեռու չեն իրականությունից: Իսկ եթե ազատման հրամանի պատճառը մամուլ սպրդած այն տեղեկատվությունն է, թե Արարատյան թեմի առաջնորդին կարգալույծ անելու ստորագրահավաքի հետևում կանգնած է Տեր Հակոբը, ապա Կճոյանին ինչ որ առումով կարելի է հասկանալ: Երկու վարկածից որն էլ իրատեսական լինի, միևնույն է…փաստն այն է, որ եկեղեցում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, սկսել են գործել աշխարհիկ ապականված կարգեր ու պատահական չէ, որ ասենք մանկական ճամբարներում ցուցադրվում են պոռնո ֆիլմեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել