ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Ikaria wariootia որդանման արարածի գոյության ապացույցներ․ այն համարվում է գրեթե բոլոր կենդանիների ամենավաղ նախնին, որը ապրել է 555 միլիոն տարի առաջ: Այս հոդվածը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (PNAS) ամսագրում:
Հետազոտողները ենթադրում են, որ Ikaria wariootia-ն ամենահին երկկողմանի սիմետրիկ կենդանիներից մեկն է (bilateria). Նրանց մարմինը կարելի է բաժանել ձախ և աջ կեսերի, որոնք միմյանց հայելին են։ Այս խմբում ընդգրկված է բոլոր հայտնի կենդանատեսակների 99% -ը:
Ikaria wariootia-ի գոյության հետքեր հայտնաբերվել են Հարավային Ավստրալիայում: Այն բրածո հատվածները, որոնցում նա ապրել էր, գտնվել են 15 տարի առաջ։ 3D սկանավորումը ցույց է տվել, որ այս արարածը ունի երկուսից յոթ միլիմետր երկարություն, հստակ գլուխ, պոչ և մկանային առանձնահատկություններ, որոնց կծկումները թույլ են տալիս նրան շարժվել: