Աղեղնավորներ
Աղեղնավորները գլխավորում են այս ցանկը, քանի որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ երկրագնդի ամենաառատաձեռն մարդիկ են։ Նրանք երբեք չեն ափսոսում իրենց գումարը և սիրում են նվերներ անել։ Նրանք չեն սպասում որևէ պատասխանի և իրենց գործողություններում անկեղծ են և անշահախնդիր։ Աղեղնավորները շատ մեծահոգի են, նրանք միշտ փորձում են ուշադիր լինել ուրիշների հանդեպ։ Աղեղնավորները հաճախ են զբաղվում բարեգործությամբ, օգնում են անօթևաներին և շատ են սիրում կենդանիներին։ Այդ ամենը նրանք անում են լուռ և երբեք չեն ցուցադրում ուրիշների մոտ։
Խոյեր
Այս նշանի ներկայացուցիչները նույնպես առատաձեռն են, սակայն մի քիչ վերապահումով։ Նրանք շատ ամբիցիոզ են և միշտ ցանկանում են լինել առաջինը։ Նրանք սիրում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում, երբ խոսքը գնում է առատաձեռնության մասին։ Բացի այդ, նրանց առատաձեռնությունն ունի նաև այլ նպատակ։ Եթե նրանք որևէ շքեղ նվեր են տալիս, ապա փոխարենն ակնկալում են երկարատև ընկերություն կամ կամ ապագայում օգնություն։ Սակայն Խոյերը երբեք չեն թաքցնում իրենց իրական նպատակները և անկեղծորեն պատմում են դրանց մասին։ Եթե Խոյ-տղամարդն առատաձեռն է հարաբերություններում, ապա նշանակում է, որ նա լուրջ մտադրություններ ունի։
Առյուծներ
Առյուծ-տղամարդիկ շատ առատաձեռն են և մեծահոգի, սակայն նրանք նաև մի քիչ փառամոլ են։ Նրանց բոլոր առատաձեռն արարքները և ժեստերը միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ավելի շատ ամրապնդվել հասարակությունում և որոշակի հեղինակություն ձեռք բերել։ Նրանց համար շատ կարևոր է, թե ինչ է իրենց մասին մտածում հասարակությունը։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն իրենց իմիջը, այդ պատճառով շատ են անում այնպիսի արարքներ, որոնք զարմացնում և հիացմունք են պատճառով այլոց։ Առյուծները սիրում են երես տալ իրենց հարազատ մարդկանց։ Խնդիրն այն է, որ սրա միջոցով նրանք ցույց են տալիս իրենց առավելությունը և բացառիկ լինելն ուրիշների հանդեպ, այդ պատճառով Առյուծների առատաձեռնությունը երկակի զգացողություններ կարող է առաջացնել։