Factor.am-ը գրում է․

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը, փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, այսօր հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում:

Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաև կօժանդակեն հանրությանն ու պետական մարմիններին: Փոխնախարար Արմեն Հարությունյանը նաև պարզաբանել է, թե ինչու է ինքնամեկուսացման պահանջ դրվում:

«Ինչո՞ւ ենք ասում՝ զգույշ եղեք, ինքնամեկուսացեք, օջախները տարածման փոքրացրեք: Որովհետև եթե ամբողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու լինելու բոլորին բուժել, միակ խնդիրը դա է»,- մանրամասնել է Արմեն Հարությունյանը:

Միաժամանակ, ԱԻՆ տվյալներով, մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Նշվում է նաև, որ հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել