Pastinfo.am-ը գրում է․

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ հայկական ցեմենտը չի կարող մրցել իրանական ցեմենտի հետ, եթե անգամ Հայաստանն ունենա ցեմենտի ամենաարդիական գործարանը ։

«Այսօր ՀՀ-ում արտադրվող ցեմենտի ամենացածր ինքնարժեքը մոտավորապես 38-39 հազար դրամ է, որից մոտավորապես 20․000 դրամը էներգակիրներն են, այսինքն` գազն ու հոսանքը»,-ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը գազ չունի, չի կարող ավելի էժան ցեմենտ ունենալ, քան իրանական 10․000 դրամ արժեցող ցեմենտն է։

«Այսինքն, եթե մենք մեր գործարանում ծախսում ենք 20․000 դրամի գազ և հոսանք, որքան ուզում է արդիականացնենք մեր գործարանները, միևնույն է չենք կարող ստանալ այնպիսի ցեմենտ, որը կվաճառենք 10․000 դրամով։ Դրա համար պետտուրքի կիրառումը պետք է պահվի»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Սարգսյանն ընդգծեց՝ եթե իրանական ցեմենտն էլ ավելի էժանանա, ապա տուրքը պետք է բարձրացնել, իսկ հակառակի դեպքում էլ՝ իջեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել