Վիրուսն այլ տեղ է
—————

Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն իրականացնելու փուլն ամբողջությամբ տապալել է և զբաղվել ատելության քարոզով, իսկ հիմա փորձում է վազել վիրուսի հետևից ու ամեն անգամ մեկ քայլ հետ է ընկած։

Ախր չի կարելի ամեն ինչ խառնել իրար։

Պետության ղեկավարը չպետք է համատեղությամբ նաև ֆելդշեր աշխատի, այն էլ՝ ուղիղ եթերում։

Առողջապահության նախարարը չպետք է հաշվապահությամբ զբաղվի, իսկ հաշվապահության համար պատասխանատուն՝ գրաքննությամբ։

Եվ վերջում՝ մի՛ արեք այն, ինչը քարոզում եք չանել մյուսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել