Կան մարդիկ, որոնց հաջողակությունը, այսպես ասած, միջին վիճակագրականից ավելի բարձր է։ Նրանք այն մարդկանցից են, որոնց շրջապատում նախանձելով «բախտավորներ» են անվանում։

Ո՞րն է նրանց գաղտնիքը։ Մի՞թե նրանք ընդամենը բախտավոր աստղի տակ են ծնվել։ Եկեք պարզենք միասին։

Գիտնականները գտնում են, որ դա այնքան էլ այդպես չէ։

Այս հարցի առավել լիարժեք հետազոտություն է արել հայտնի հոգեբան, Հարթֆորդշիրի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Վայզմանը։ Իր «Հաջողության գործոն» բեսթսելերում Վայզմանը բացատրում է, թե ինչն է որոշ մարդկանց հաջողակ դարձնում, իսկ մյուսներին՝ ոչ։

Մարդիկ ամենևին էլ բարի փերիի կախարդական փայտիկի հպումով չեն դառնում հաջողակ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր կյանքի մեջ ավելի շատ հաջողություն մտցնել։

Մի քանի տարվա հետազոտություններից հետո Վայզմանը բավական անսպասելի եզրակացության է հանգել․ մենք ինքներս ենք մեր սեփական հաջողության արարիչը։ Նա առանձնացրել է հաջողություն ստեղծելու հիմնական 4 սկզբունքները․

• Նրանք կարողանում են նկատել եղած հնարավորությունները և ստեղծել դրանք հնարավորության դեպքում։

• Նրանք հաջող որոշումներ են կայացնում՝ ղեկավարվելով իրենց ինտուիցիայով։

• Նրանք դրական են տրամադրվում և այդպիսով իրականացող մարգարեություններ են ստեղծում։

• Նրանք փիլիսոփայորեն են վերաբերվում անհաջողություններին, ինչը թույլ է տալիս դրանցից դասեր քաղել։

Հաջողակ մարդիկ շփվելու հնարավորությունը բաց չեն թողնում

Նրանք չեն վախենում նոր մարդկանց հետ հանդիպումներից, քանի որ գիտեն՝ նոր մարդիկ միշտ նոր հնարավորություններ են, իսկ նոր հնարավորությունները՝ միշտ լավ են։

Հաջողակ մարդիկ հնարավորություններ են տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները չեն էլ նկատում
Այս հատկությունը հայտնաբերելու համար Վայզմանը խնդրել է փորձի մասնակիցներից նայել թերթը և ասել, թե քանի լուսանկար կա այնտեղ։ Անհաջողակների մի քանի րոպե ծախսեցին բոլոր նկարները հաշվելու համար, իսկ հաջողակները 2-3 վայրկյան։ Որն էր խատճառը։ Թերթի երկրորդ էջում մեծ տառերով գրված էր՝ մի չարչարվեք, թերթում 44 լուսանկար է տպագրված։ «Այն չնկատելն անհնար էր, բայց անհաջողակ մարդիկ դա չնկատեցին, իսկ հաջողակները անմիջապես էին նկատում»,- գրում է վայզմանը։

Հաջողակ մարդկանց մտածողությունը «կոնտրֆակտուալ» է

Դա այն մտածողությունն է, որը եղած փաստերին։ Հոգեբանները հաճախ են օգտագործում այդ եզրույթը, երբ խոսում են մեր հատկության մասին՝ պատկերացնելու այն, ինչ կարող էր տեղի ունենալ նրա փոխարեն, ինչ տեղի է ունեցել։

Հաջողակ մարդկանց դեպքում այդ եզրույթը նշանակում է, որ երբ նրանց հետ ինչ-որ անախորժություն է տեղի ունենում, նրանք դա այնպես են մեկնաբանում, որ թվում է, թե նրանց բախտը բերել է։

Փորձերից մեկը ժամանակ Վայզմանը խնդրել էր, որ մասնակիցները պատկերացնեն, թե բանկ թալանելու ժամանակ իրենց վիրավորել են։ Անհաջողակները ասում էին, որ եթե հայտնվեն նման իրավիճակում, կհամարեն, որ իրենց բախտը չի բերել, որ այդտեղ են հայտնվել այդ պահին։ Իսկ հաջողակներն ասում էին, որ կմտածեն, որ բախտները բերել է, որ ընդամենը վիրավորվել են, չէ՞ որ ամեն բան կարող էր ավելի վատ ավարտվել։ Նրանցից մեկն էլ ասել էր, որ իր պատմության իրավունքը կվաճառեր թերթերից մեկին և կհարստանար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել