Մեր դեմքը 43 մկաններ են ձևավորում։ Դրանք աշխատում են ճիշտ այնպես, ինչպես մեր մարմնի մյուս մկանները։ Դրանք կարելի է ամրացնել միայն կանոնավոր մարզանքների շնորհիվ։ Այդ պատճառով էլ, եթե ցանկանում եք կանխել ծերությունը և մաշկի թոշնածությունը, պարզապես մի քիչ մարզեք դեմքի մկանները;
Այսօր կկիսվենք ձեզ հետ կնճիռների դեմ 7 պարզ, բայց շատ արդյունավետ վարժություններով․
1. Ավելի հարթ դարձրեք ճակատը
• Ափերը դրեք ճակատի վրա։ Ձեր ճկույթները պետք է սեղմեն հոնքերի հատվածի վրա, իսկ մնացած մատները պահեն ճակատի կնճիռները։
• Զարմացած բարձրացրեք հոնքերը՝ հաղթահարելով ձեռքերի ճնշմանը։
• Չակատը թուլացրեք և նորից կրկնեք վարժությունը 20 անգամ։
2. Կանխեք քթաշրթունքային կնճիռների առաջացումը
• Ժպտացեք
• Մատներով սեղմեք քթաշրթունային կնճիռների վրա։
• Այնուհետև մատներով մաշկը ձգեք հակառակ ուղղությամբ։
• Մկանները ձգեք և զգացեք դրանց դիմադրությունը։
• Կրկնեք 10 անգամ։
3. Շրթունքներն ավելի փքուն դարձրեք
• Պատկերացրեք, որ պատրաստվում եք սուլել։ Շրթունքները սեղմեք և ձգեք։ Այս վիճակում պահեք 5-10 վայրկյան։
• Շուրթերը վերադարձրեք բնական վիճակին։
• Կրկնեք առնվազն 5 անգամ։
4. Ազատվեք շուրթերի կախված անկյուններից
• Մատները տեղավորեք շուրթերի անկյուններում։
• Մատներով ձգեք բերանը։
• Դիմադրեք մատների շարժումներին, ձգելով շրթունքների մկանները, այնուհետև թուլացրեք մկանները։
• Կրկնեք վարժությունը 15-20 անգամ։
5. Հրաժեշտ տվեք աչքերի շուրջ կնճիռներին
• Ցուցամատներով թեթև սեղմեք աչքերի ներքին անկյունների վրա։
• Թեթև մերսեք աչքերի տակը շրջանաձև շարժումներով՝ ներսի անկյուններից դեպի արտաքինը։
• Կրկնեք 5 անգամ։
6. Ժպիտի գիծն ավելի նկատելի դարձրեք
• Բերանը փակ պահած՝ ցուցամատները դրեք քթաշրթունքային ծալքերի երկայնքով։
• Առանց մատները շարժելու ձգեք շուրթերը և սեղմեք դրանք դեպի ատամները։
• Մկանները ձգեք մի քանի վայրկյան, այնուհետև թուլացեք։
• Կրկնեք 10 անգամ։
7. Ձգեք այտերը
• Քթով խորը շունչ քաշեք։
• Այտերը ուռացրեք, կարծես ուզում եք օդը բերանով դուրս թողնել՝ առանց շուրթերը բացելու։
• Այտերը ուռացրած պահեք 3-5 վայրկյան, այնուհետև բերանով արտաշնչեք։
• Կրկնեք 10 անգամ։
Բոնուս․ օգտագործեք վիտամին E, որպեսզի ազատվեք կնճիռներից։ Դեմքի վարժություններից հետո E վիտամինով յուղ քսեք, և արդյունքն ավելի արագ նկատելի կլինի։