Խուստո Գալեգո Մարտինեսն ապրում է Մադրիդի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում։ Նա մինչև հիմա չի կարողանում մոռանալ, թե ինչպես են 10 տարեկանում իր աչքերի առջև կողոպտել և կործանել տաճարը։
Այս իրադարձությունն անջնջելի հետք է թողել նրա սրտի վրա, և նա որոշել է, որ ամեն գնով կառուցելու է իր սեփական տաճարը։
36 տարեկանում տղամարդը ժառանգություն է ստանում հողատարածք և սկսում իր շինարարությունը։ Առանց պլանի և նախագծերի։ Ինքնուս ճարտարապետը նշում է, որ ամբողջ պլանը գոյություն ունի միայն իր գլխում։
Ինտերիերը և էքստերիերն անընդհատ փոխվում են, քանի որ Խուստոյի գլխում անընդհատ նոր գաղափարներ են ծնվում։ Շինարարությունը սկսվել է 1961 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Իսպանացին ամբողջ աշխատանքն անում է իր ձեռքերով կամ էլ կամավորների օգնությամբ։
Անհրաժեշտ նյութերը հաճախ տալիս են տեղի բնակիչները, իսկ մեծ կազմակերպությունները, իմանալով այս նախագծի մասին, երբեմն ֆինանսական օգնություն են ցուցաբերում։
Շինարարը նշում է, որ շինարարության ավարտին մնացել է 15-20 տարի։