Մարդասպան Սաֆարովին հունգարացիները նվիրում են Ադրբեջանին, խախտելով միջազգային բոլոր պայմանագրերը` Հայաստանի իշխանությունները փոխանակ համարժեք քայլեր ձեռնարկեն, վերցնում ու խզում են դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Մոլդովացի կինը ՀՀ ԱԺ-ում Հայաստանին ագրեսոր է անվանում, փոխանակ համարժեք քայլեր ձեռնարվեն, սկսում են հայհոյախառն պատասխանները, իբր էդ մոլդովացուն էլ էդ հայհոյանքները մտահոգեցին, Ռուսաստանը 1 միլիարդի զենք է տալիս Ադրբեջանին, մերոնք փոխանակ համարժեք քայլեր ձեռնարկեն, սկսում են Ռուսաստանին արդարացնել, հայ վարորդին Ռուսաստանում նվաստացնում են, փոխանակ ՀՀ ԱԳՆ-ն նոտա ուղարկի, մեր իշխանությունները վախեցած ձայն չեն հանում.... Որ այսպես շարունակվի ամբողջ աշխարհին թշնամի ենք դառնալու, քանի որ ոչ թե համարժեք քայլեր են կատարվում, այլ կամ ընկնում ենք <համազգային հիստերիայի> մեջ կամ էլ իշխանությունները վախեցած մկան ծակ են մանգալի...
Այստեղ խնդիրը ոչ թե օտար երկրների վատ կամ լավ լինելու մեջ է, այլ որ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, որը կկարողանար պաշտպաներ իր քաղաքացիներին ու իր երկրի շահերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/559567110749410?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել