Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և նշեց, որ առաջարկվում է «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ: «Այսինքն՝ խմբագրել հետևյալ կերպ՝ «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը»»,- նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարույթունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահամանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: «Կարող ենք արձնագարել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի»,- նշեց նա:

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել