Panorama.am-ը գրում է․

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մարդկանց կյանքեր խլել։ Կիրակի երեկոյան Իտալիայում հայտարարվեց մեկ օրում COVID-19-ի ևս 651 մահվան դեպք: Երկիրն արդեն անցել է վարակի էպիկենտրոն Չինաստանին՝ որպես COVID-19-ից ամենաշատը տուժած, որտեղ մահերն արդեն գերազանցել են 5000-ը: Այս մասին գրում է Euronews-ը։

Կիրակի երեկոյան դրությամբ, COVID-19-ը սպանել է ավելի քան 14,000 մարդու աշխարհում, վարակվել է ավելի քան 330,000 մարդ:

Իրանը նույնպես խիստ տուժած երկրներից է, որտեղ կիրակի օրը 129 նոր մահ է գրանցվել՝ դառնալով 1685, որը հաստատել է Իրանի առողջապահության նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել