Ամերիկյան Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում մի կին ծննդաբերել է սուպերմարկետում: Այդ մասին հայտնում է New York Post-ը:
Հղի կնոջ ջրերը գնացին, երբ զուգարանի թղթի բաժանմունք էր եկել կորոնավիրուսային վարակի բռնկումից առաջացած ցայտնոտի ժամանակ: Խանութում գտնվող բուժքույրն ու հրշեջները ծնունդն ընդունեցին, իսկ խանութի մենեջեր Ջեսիկա Հինքլը սավանով փակեց՝ կնոջը կողմնակի հայացքներից պաշտպանելու համար:
45 րոպե անց շտապօգնությունը ծննդկանին ու նորածնին տարավ: Հաճախորդները ուղեկցեցին նրանց ուրախ բացականչություններով ու ծափերով: Հինքլը լրագրողներին ասաց, որ հաջորդ օրը զանգահարել է կնոջը և իմացել, որ երկուսն էլ լավ են:
Զուգարանի թղթի և առաջին անհրաժեշտության ապրանքների աճող պահանջարկը նկատվում է աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում։ Խուճապը սրում են սոցցանցերում պարբերաբար հայտնվող դատարկ խանութների դարակաշարերի և ծանրաբեռնված մթերային սայլակների լուսանկարները: