168.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդն այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի դեպանությունը:

Նշվում է նաև, որ Բագրատաշեն-Սադախլո անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել