Shantnews.am-ը գրում է․

Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած է համարվում արդեն 3 մարդ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով  Վրաստանի կառավարության կայքէջը:

Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 49-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել