Pastinfo.am-ը գրում է․

Երիտասարդներն իմունիտետ չունեն նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ և պետք է սահմանափակեն իրենց շփումների շրջանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ չնայած տարեցները մյուսներից ավելի խոցելի են, բայց երիտասարդներն էլ իմունիտետ չունեն այդ վարակի նկատմամբ:

«Ես ուղերձ ունեմ երիտասարդների համար: Դուք անպարտելի չեք: Այս վիրուսի պատճառով դուք կարող եք մեկ շաբաթով հիվանդանոցում պառկել կամ մահանալ: Եթե նույնիսկ չհիվանդանաք, ձեր ընտրությունը, թե որտեղ եք գնում կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց դառնալ»,-նշել է ԱՀԿ տնօրենը:

Գիտնականները պարզել են, որ այս վիրուսով կարող է վարակվել ցանկացած տարիքի մարդ, բայց այն ավելի վտանգավոր է մեծահասակ մարդկանց համար և նրանց համար, որոնք հիվանդություններ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել