Panorama.am-ը գրում է․

Նոր կորոնավիրուսի գլոբալ տարածումը կառավարություններին դրդել է խիստ սահմանափակումներ կիրառել իրենց քաղաքացիների նկատմամբ՝ հույս ունենալով, որ համաճարակի տարածումը կանխելը կամ գոնե դանդաղեցումը կարող է փրկել ազգային առողջապահական համակարգերը փլուզվելուց:

Վարակը ծայրահեղ մահացու է տարեցների և առողջական այլ խնդիրներ ունեցողների համար, ուստի կառավարությունները կիրառում են կոշտ պատիժներ՝ պարտադրված մեկուսացումը խախտողների համար։ Մեկուսացումը կդանդաղեցնի վարակների աճը, ինչը հնարավորություն կտա «շնչել» ազգային առողջապահական համակարգերին:

Երկրներում փակվում է գրեթե ամեն ինչ․ արգելվում են ընկերական հավաքները, փակ են խանութները, բարերն ու ռեստորանները, կրթական հաստատությունները։

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել երկրները՝ մարդկանց մեկուսացումն ապահովելու համար

Նախօրեին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը քրեականացնող օրենքի նախագիծը, որով ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց առաջարկվում է վարչական տույժի ենթարկել նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։  Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Չինաստանը, որտեղ ծագել է վիրուսը, առաջին երկիրն էր, որը ներմուծեց ագրեսիվ միջոցներ COVID-19- ի տարածումը վերահսկելու համար․ քաղաքները փակվեցին և տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին կարանտինի մեջ։ Պեկինն օգտագործեց իր զանգվածային հսկողության համակարգերը՝ մարդկանց շարժերը դիտարկելու և վիրուսի ընթացքին հետևելու համար: Այս մասին գրում է News Week-ը: Հիմա Չինաստանում իրավիճակը թեթևացել է, և որոշ խստագույն սահմանափակումներ հանվել են:

Իտալիան, որն արդեն առաջ է անցել անգամ Չինաստանից վարակից գրանցված մահերի թվով, ամբողջությամբ փակված է։ Բաց են միայն սննդի խանութներն ու դեղատները, սակայն տանից դուրս գալու համար պետք է տպել հատուկ թույլտվություն, որում գրվում է, թե ինչ նպատակով է նա ցանկանում տանից դուրս գալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել