Panorama.am-ը գրում է․

«Կարող եմ հաստատապես ասել, որ առաջիկա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա: Երբ որ նայում ենք արտաքին զարգացումներին և  թե ինչպես է կառավարությունը ջնասիրությամբ զբաղվում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմամբ, ապա մենք այստեղ ռիսկ չենք նկատում»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ ներկայացնելով հանրապետությունում գնաճի և մակրոտնտեսական կայունության ցուցանիշները:

«Մարտի 17-ին մենք նվազեցրերցինք վերաֆինանսավորման տոկոսադրուքը, այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներում բարձրացրեցին կամ թողեցին անփոփոխ: Պարզ է, որ  ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականությունը սահմանափակված է, քանի որ նրա գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսկան զարգացումների վրա, սակայն կարևոր է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կակառավարությանը թիրախավորված միջոցառումներ իրականացնել տնտեսության տարբեր  սեկտրնորում»,- նշեց կենտրոնական բանկի ներկայացուցիչը և հավելեց. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին մեծ պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք զերծ պահել նաև արտարժույթի շուկան հնարավոր ցնցումներից, որը կարծում եմ այս պահին տեղի չի ունենա»:

«Բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները լավ հասկանում են, որ հարկ եղած դեպքում մենք որոշակի մեղմացումներ կապահովենք այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա  մեղմել բոլոր հնարավոր բացասական զարգացումներն, որ կարող են տեղի ունենալ հետագայում»,- հայտարարեց Ստեփանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել