Յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր գաղտնիքը, տարբեր ազգության կանայք ևս ունեն իրենց հմայքի և գեղեցկության ազգային գաղտնիքները:
Իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի ձեթին:
Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը:
Այդ ձեթը նաև լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար:
Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով:
Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից և կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները մազերը լվանալուց առաջ:
Անգլիայում մի ընդունված սովորություն կա, որը հարյուրամյակներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ. թեյ՝ ուղիղ ժամը 5-ին: Իսկ այս ծիսակատարությունից հետո թեյի փաթեթիկները պետք չէ թափել, պահեք սառնարանում և առավոտյան 2-3 րոպե պահեք կոպերի վրա: Այս պրոցեդուրան օգնում է ազատվել աչքի տակ եղած պարկերից ու, որ ամենակարևորն է, թարմացնում ու «արթնացնում» է քնից: Անգլիացիների մոտ ընդունված է առավոտյան նախաճաշին անպայման ուտել տարեկանի փաթիլներ, քանի որ դրանք պարունակում են B խմբի բոլոր վիտամիններ:
Բացի այդ, տարեկանի փաթիլներից նրանք պատրաստում են նաև սնուցող դիմակներ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 4 ճաշի գդալ տարեկանի փաթիլ և 2 գդալ սերուցք: Սերուցքի մեջ լցնել փաթիլներն ու թողնել մնան այնքան ժամանակ, մինչև փաթիլները կուռչեն: Այս խառնուրդը դեմքին թողնել 20 րոպե, իսկ դիմակը մաքրել սկզբից անձեռոցիկով, հետո ցայել դեմքը սառը ջրով: Այս դիմակը դեմքին հաղորդում է արտակարգ նրբություն:
Հույն կանայք տնային պայմաններում շատ լավ սկրաբ են պատրաստում, որի համար անհրաժեշտ է ծովի մաքուր ավազ, ծովի աղ ու այնքան զեյթունի ձեթ, որ ստացվի մածուցիկ խյուսանման զանգված: Դրանից շատ լավ պիլինգ է ստացվում: