Tert.am-ը գրում է.

Հանրապետությունում սահմանված արտակարգ դրությունից հետո Tert.am-ը հարցում է իրականացրել՝ քաղաքացիներից պարզելու, թե ինչ է փոփոխվել նրանց կենցաղում:

Քաղաքացիները մեծամասամբ ասում են, որ իսկապես, փոփոխություն կա իրենց առօրյայում: Հարցված քաղաքացիներից մեկը, որն աշխատում է զբոսաշրջության ոլորտում, նկատեց, որ աշխատանքը պասիվացել է, քանի որ զբոսաշրջիկների թվի զգալի նվազեցում կա: «Սա տվյալ ժամանակահատվածում վատ է անդրադարձել մեզ վրա, հետագայում՝ չգիտեմ, թե ինչպես կլինի»:

Երևանցիներից մեկն էլ ասաց, որ իրենց գեղեցկության սրահը փակել են, չեն աշխատում: Հարցին, թե սա մոտակա մեկ ամսվա ընթացքում բացասական է անդրադառնալու՝ քաղաքացին պատասխանեց. «Իհարկե, փակել ենք, որովհետև և՛  աշխատողներն էին վախենում, և՛ մարդ չէր գալիս: Արտակարգ իրավիճակը սահմանվելուց հետո մարդ չի եկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել