Ումբերտո Էկոն սիրում էր ասել, որ գրելն իր համար ժամանակավոր աշխատանք է։ «Ես փիլիսոփա եմ։ Պատմվածքներ գրում եմ միայն հանգստյան օրերին»,- գրում էր նա։ Այնուամենայնիվ, նրա պատմվածքներն իրական իրադարձություններ էին դառնում և արդեն համալրել են դասականների շարքերը։
- Ցանկացած բանի մասին խոսելիս դու այն իրական ես դարձնում։
- Երբ դու բավարարվում ես կանոններին հետևելով, ցանկացած սրություն և ցանկացած ոգեշնչում անհետանում են։
- Բարին և չարը... Ինչը բարի է մեկի համար, չար է ուրիշների համար։ Կախարդական հեքիաթներում էլ տարբերություն կա փերիների և վհուկների միջև. դա տարիքի և արտաքինի հարց է։
- Վախեցած մարդուն ոչինչ այնքան չի առույգացնում, որքան մեկ այլ մարդու վախը։
- Փորձը ցույց է տալիս, որ ոչնչի համար չափսոսացող մարդն ավելի լավը դառնալու ցանկություն չի ունենում։
- Ուրիշի հիմարությունը երբեք չի նվազեցնի սեփականը։
- Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր ստում են մանրուքներում, և պաշտում են բանաստեղծներին, որոնք ստում են միայն ամենագլխավորում։
- Կրթված լինել դեռևս չի նշանակում խելացի լինել։ Ոչ։ Սակայն այսօր բոլորը ցանկանում են, որ իրենց լսեն, և որոշ դեպքերում ի ցույց են դնում իրենց հիմարությունը։ Այնպես որ կարող ենք ասել, որ նախկինում հիմարությունն իրեն չէր ցուցադրում, իսկ մեր օրերում ապստամբում է։
- Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ բաներից։
- Նոր աշխարհների հորինումը վերջնարդյունքում հանգեցնում է մեր աշխարհի փոփոխությանը։
- Բնության համար միևնույն է ժամանակը։ Ժամանակը Արևմուտքի հորինածն է։
- Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար։
- Ես հասկացա դա այսօր երեկոյան. անհրաժեշտ է, որ հեղինակը մահանա, որ ընթերցողն իր համար բացահայտի ճշմարտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել