Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները շատ հորգատար են, սակայն այդ վերաբերմունքը ոչ բոլորի հանդեպ են ցուցաբերում։ Նրանք մտերիմ մարդկանց շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ։ Օտար մարդկանց հանդեպ բավականին հավասարակշռված վերաբերմունք ունեն։ Եթե Խեցգետինը որոշել է ծառայություն մատուցել ձեզ, ապա ընդունեք դա։ Եթե դուք չընդունեք այդ օգնությունը, նա շատ կտխրի։

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչներն, իհարկե, այդքան էլ զգացմունքային չեն, որպեսզի ժամերով կարողանան լսել ուրիշներին, սակայն իրոք ծանր իրավիճակներում նրանք կարողանում են անհրաժեշտ ուշադրություն և հոգատարություն դրսևորել։ Միևնույն ժամանակ նրանք բնատուր տակտով են օժտված, այդ պատճառով դուք անհարմարություն չեք զգա, եթե օգտվեք նրանց ծառայություններից։

Կույս

Նրանք շատ զգայուն են ուրիշների խնդիրների և դժբախտությունների հանդեպ։ Նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել, սակայն այդ օգնությունը ոչ միշտ է անշահախնդիր լինում։ Այդ շահը ոչ միշտ է նյութական լինում, երբեմն նրանք դա անում են հանուն իրենց իմիջի։ Հոգատարությունը նրանք դրսևորում են շատ հանգիստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել