Pastinfo.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ սահմանները փակելու մասին, որոնք օգտագործվում են առեւտրի նպատակով։ Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Փոխադարձ համաձայնությամբ մենք ժամանակավորապես կփակենք Կանադայի հետ հյուսիսային սահմանը, որն օգտագործվում է երկրորդական կարեւորության փոխադրումների համար»: Նա ընդգծել է, որ առեւտուրը չի տուժի նման միջոցների պատճառով։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրներին, գրել էր, որ նման սահմանափակումներ կարող են կիրառվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ի տարբերություն այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի կողմից սահմանված օտարերկրացիների մուտքի արգելքների, այս որոշումը ընդունվել է համատեղ:

Մարտի 13-ին ԱՄՆ-ի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Նա պարզաբանել է, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը հնարավորություն կտա կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացնել մինչեւ 50 մլրդ դոլար:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, որից 6,4 հազարը՝ ԱՄՆ — ում։ Առավել հաճախ վիրուսը ախտորոշվել է Չինաստանում՝ 80 894 դեպք, հաջորդն Իտալիան է՝ 31 506 վարակվածներ եւ Իրանը՝ 16 196: Ավելի քան 8 հազար մարդ մահացել է, եւս 80 հազարը՝ բուժվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել