Armenpress.am-ը գրում է․

ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ  Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին: 

«Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել