Ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը, որն ավելի վաղ աշխարհի ամենագեղեցիկ կինն է ճանաչվել, անկեղծ զգեստով լուսանկարվել է կորեական Vogue ամսագրի համար: Լուսանկարը հրապարակել են նկարահանումների հեղինակներն իրենց Instagram-յան էջում:
Հրապարակված լուսանկարում սուպերմոդելը Gucci-ի բարձր իրանով եւ կտրվածքներով սեւ կիսաշրջազգեստով է: Նրա կուրծքը ծածկում է լատեքսից ժապավենատիպի սեւ տոպը: Ոճաբանները Հադիդի համար նաեւ ընտրել են լատեքսից, մինչեւ արմունկները հասնող սեւ ձեռնոցներ:
Նկարահանումների հեղինակներն են Լուիջի Մուրենուն և Յանգո Հենզին: Նրանք համագործակցել են այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Versace Jeans-ը, Puma-ն, Tom Ford-ը և Cartier-ը, ինչպես նաև բազմիցս լուսանկարել են այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ռիհաննան, Ջիջի Հադիդը և Կլաուդիա Շիֆերը:
Մարտի 17-ին, Բելլա Հադիդը կիսվել էր կարանտինի ժամանակ արված անկեղծ լուսանկարով: Նա լուսանկարվել էր հայելու մոտ բազմագույն գծավոր տոպով, որը մերկ էր թողել նրա փորը եւ կրծքավանդակը: