Վերջապես մեր հանրային տրանսպորտի վարորդները նորմալ հագնված են սանրված, կոկին՝ սպիտակ վերնաշապիկով ու փողկապով: Բայց չգիտես ինչի միայն նոր ավտոբուսների վարորդները: Ինչ է եթե ավտոբուսը, երթուղայինը կամ տաքսին այնքան էլ թարմ չէ կարելի է լինել չլողացած, կեղտոտ հագուստով ու հոտավետ: Ընդհանրապես այդ կուլտուրան գրեթե բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում արդեն կա, վարորդները լինում են կոկիկ: Տոկիոյում նույնիսկ բոլոր տաքսու վարորդները ֆրակատիպ հագուստով էին, սպիտակ ձեռնոցներով /այնտեղ հանրային տրանսպորտը միայն մետրոյի և գնացքի տեսքով է/: Այս պահին չգտա հենց վարորդի լուսանկարները, բայց տաքսունը` խնդրեմ :)

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=4565922085743&set=a.1093715962760.12960.1822384483&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



