Հղիության վերաբերյալ մի շարք մոլորություններ կան, օրինակ՝ «ապագա մայրիկներն ուտում են երկուսի փոխարեն» կամ «պետք է հեռու մնալ սուրճից» և այլն։ Այս ամենից գլուխ հանելը շատ բարդ է։ Այս պնդումների մեծ մասն իրականում սխալ է, այդ պատճառով այստեղ մենք ուզում ենք պատմել այն գործողությունների մասին, որոնցից պետք է հեռու մնալ հղիության ընթացքում։

Շաքարավազի չափից շատ օգտագործում

Հետազոտություները ցույց են տվել, որ քաղցրը չարաշահած մայրիկների երեխաները խնդիրներ են ունենում սովորելու և հիշողության հետ։ Նույնը վերաբերում է նաև շաքարի փոխարինողներին։

Ինչ անել.

  1. Քաղցրավենիքի փոխարեն շատ միրգ կերեք,
  2. Սահմանափակեք գազավորված ընպելիքի օգտագործման քանակը։
Ճիչ և նախատինք

Ճիչը տագնապ և դեպրեսիա է առաջացնում, իսկ սա կարող է վնասել ապագա երեխայի իմունային համակարգին և ուղեղին։ Բացի այդ, ճիչը կարող է տհաճ գործոն դառնալ հղի կնոջ համար. այն կարող է առաջացնել գլխացավ, սրտխառնոց և խնդիրներ քնի հետ։

Ինչ անել.

  1. Շատ հանգստանալ,
  2. Քնել,
  3. Մեդիտացիայով զբաղվել,
  4. Զբոսնել։
Լաց

Հղիության ժամանակ լացելը սովորական երևույթ է, քանի որ այդ ընթացքում դուք կարող եք ավելի էմոցիոնալ դառնալ։ Սակայն եթե լացի հետ մեկտեղ նաև ունեք ախորժակի կորուստ, մեղքի զգացում, քնկոտություն և հետաքրքրության կորուստ, ապա ձեզ մոտ կարող է դեպրեսիա առաջանալ։

Ինչ անել.

  1. Եթե նախանշաները տևում են երկու շաբաթից ավել, ապա դիմեք բժշկի։
  2. Այլ մայրերից և հղի կանանցից աջակցություն խնդրեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել