Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դատարանը որոշել է վերադարձնել հայցվորին՝ թերի լինելու պատճառով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Դատական տեղեկատվական համակարգից Tert.am-ը նաև տեղեկանում է, որ 26.02.2020 թվականին է Շուշան Փաշինյանը հայց ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, որով խնդրել է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանող Նարեկ Սամսոնյանին, իր ֆեյսբուքյան սոցցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում հազար տպաքանակ ունեցող ՀՀ տպագիր մամուլում, հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող արտահայտությունները:

Շուշան Փաշինյանը խնդրելէ հերքել, Նարեկ Սամսոնյանի հետևյալ հայտարարությունները. «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից»:

Շուշան Փաշինյանը խնդրում է, որ դատարանը պարտավորեցնի Սամսոնյանին, որ հերքի վերը նշված հայտարարությունները և հօգուտ իրեն՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս, բռնագանձել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել