Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկումն ապահովելու, ինչպես նաեւ մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:

Այդ նպատակով ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ, ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ մեր բաժանորդների մուտքը ընկերության գրասենյակներ: Երեւանում եւ մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),

փոստով՝ 0047, ՀՀ, Երեւան, Արմենակյան 127,

էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 եւ 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել