Pastinfo.am-ը գրում է․

Սպիրտի գնի բարձրացումը որևէ կապ չունի ոչ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի, ոչ որևէ այլ հանգամանքի հետ։ Դա ԵԱՏՄ պարտավորություն է եղել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«ՀՀ-ում հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է հետևյալը, որ մեկ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից ներառյալ ԱԱՀ և ակցիզային հարկ։ Ընդ որում՝ օրենքն ուժի մեջ է հունվարի 1-ից»,-նշեց Գեղամ Գևորգյանը հերքելով հայտարարություններն այն մասին, որ սպիրտը վաճառվել է 300 դրամով և այս խնդրի պատճառով դարձել է 2884 դրամ։ ՏՄՊՊՀ նախագահը նկատեց օրենքով նման բան անհնար է, և դա նշանակում է, որ օրենքին հակասող գործողություններ են կատարել, եթե 300 դրամով են վաճառել։

ՏՄՊՊՀ նախագահը հավելեց խոշոր առևտրային ցանցերում ամենօրյա մոնիտորինգ ունեն. «Երբ նկարեցինք ու տեսանք, որ 2884 դրամ է, խնդրեցինք աղբյուրը։

Մինչև այսօր աղբյուրը չենք տեսել, թե այդ նկարը, որ խանութում է կատարվել, որտեղ է վաճառվում 3600դրամով»,-նշեց Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով ալյուրի գնին ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց ալյուրի գինը չի թանկացել։ Ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել արժույթի տատանման հետ կապված, բայց դա ևս հանձնաժողովը հսկողության տակ է պահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել