Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում Խոյ նշանի ներկայացուցիչներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է՝ ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: 

Ցուլ: Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել: Այսօր ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափեք ապառիկ գնումներ կատարելուց: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ: 

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել սեփական անփութության և անուշադրության համար: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով: Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը կուրախացնեն: 

Խեցգետին: Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում: Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:

Առյուծ: Օրը բարեհաջող չէ հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛ մտերիմներին: Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: 

Կույս: Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: 

Կշեռք: Բարեհաջող օր է, նպատակահարմար հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատեք նոր ծանոթությյուններ:

Կարիճ: Բարեհաջող օր է: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք: Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Աղեղնավոր: Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենայնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել:

Այծեղջյուր: Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության: Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: 

Ջրհոս: Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այսօր դրանք կարող են սովորականից շատ լինել, սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են:

Ձկներ: Ընդհանուր առմամբ օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժելու ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ: Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել