Բժիշկները գտել են մեկ ժամվա ընթացքում նիհարելու միջոցը՝ առանց վիրահատության և վերականգնման, հաղորդում է Daily Mail-ը:
Դոկտոր Դինեշ Մայնին, Լոնդոնի Zenith Cosmetic կլինիկայի սեփականատերը, խոսել է Bodytite անվանումով բուժագործության մասին, որը վիրահատական միջամտություն չի պահանջում: Այս ցավ չպատճառող ջերմային թերապիան աստիճանաբար քայքայում է ճարպային բջիջները, որից հետո դրանք հատուկ խողովակի միջոցով դուրս են բերվում օրգանիզմից:
Նշվում է, որ բուժագործության արժեքը, որը միաժամանակ հեռացնում է ճարպը և ձգում մաշկը, սկսվում է 3.3 հազար ֆունտ ստեռլինգից: Դրա գինը տատանվում է կախված մշակվող հատվածից և օգտագործվող ապարատներից:
Իսկ սննդաբան Գրեյմի Թոմիլսոնի կարծիքով, նիհարելու համար պարզապես անհրաժեշտ է կրճատել նախընտրելի ուտեստների չափաբաժինը: «Երբեմն, բավական է կրճատել գերկալորիական մթերքների և ըմպելիքների չափաբաժինները: Սովորաբար հենց դրանց պատճառով է առաջանում ավելորդ քաշը»,- պարզաբանել է փորձագետը: