Hraparak.am-ը գրում է․
Մենք այսօր գրել էինք, որ օրերս Էջմիածնում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ մասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ ծեծի ենթարկել։
Դեպքի վերաբերյալ մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ ծեծի է ենթարկվել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանը, որը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել մեքենա վարելիս, որտեղ ներկայացնում է, թե ինչ լավն է Երեւանն՝ առանց խցանումների, եւ դա կորոնավիրուսը տարածած կնոջ շնորհիվ։
«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այսպես են հարց լուծում, ոչ թե․․․ լուրջ եմ ասում, որ ծյոծը լուծեց Երեւանի տրանսպորտի տեղաշարժ հարցը»,-տեսանյութում նշել էր Սերգեյ Սարգսյանը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/55934975648eb9b199fd3be4a804e4cd?fbclid=IwAR3olbkCDA3HHUYNTPXIx0yDLJ1XObv9j4rRHz4NYzPeHGhaGALgum0RaB0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել