Կույս կին և Երկվորյակ տղամարդ
Կույս կանայք կարողանում են ղեկավարել և պլանավորել, այդ պատճառով անմիջապես հայտնում են իրենց պահանջների և մտադրությունների մասին։ Ինչ խոսք, Երկվորյակ տղամարդիկ ուրախ կլինեն ազատվել մի շարք հոգսերից, եթե սիրելին ցանկանում է ղեկավարել շքերթը։ Երկվորյակները բավականին իմաստուն են, որպեսզի ընկերների մոտ հպարտանան իրենց անկախությամբ, քանի դեռ Կույսերն իրենց ընկերուհիներին հպարտորեն պատմում են, թե ինչպիսի տնտեսուհիներ են իրենք, այնպես որ Կույսերի և Երկվորյակների ընտանիքում ամեն ինչ հանգիստ է։
Առյուծ կին և Կշեռք տղամարդ
Մինչ Կշեռք տղամարդիկ «կողմ» և «դեմ» են անում, Առյուծ կանայք ամեն ինչ որոշում են ինքնուրույն։ Ունենալով ինքնավստահություն և առավելության զգացում՝ Առյուծները հեշտորեն ձեռնարկում են ցանկացած գործ։ Կշեռքները չեն խանգարի իրենց կեսերի երջանկությանը, այդ պատճառով հանգիստ կլվանան ափսեները՝ ցուցաբերելով մեծ համբերատարություն հանուն սիրո։
Այծեղջյուր կին և Ձուկ տղամարդ
Այծեղջյուր կինը կարողանում է կարգ ու կանոն հաստատել տանը և միաժամանակ լուծել բոլոր խնդիրները, այդ պատճառով էլ Ձկները համաձայնվել են հարաբերություններում հետևողի դեր ստանձնել։ Ձուկ տղամարդկանց ընդհանրապես չի վիրավորում սիրելիի նպատակասլացությունը և գործնական լինելը։ Հակառակը, նա ուրախ է ազատվել պատասխանատվության ծանր բեռից։ Այծեղջյուրների նախաձեռնողականության դիմաց Ձկները տանը հարմարավետ պայմաններ կստեղծեն, կլսեն և հանգստացնող մերսումներ կանեն։