Բոլորդ գիտեք, որ իմ քաղաքական հայացքները, մեղմ ասած, նույն առվով չեն հոսում գործող իշխանությունների հետ, բայց կան իրավիճակներ, երբ հանրային գերակա շահը պարտադրում է աչք փակել նման բաների վրա։
BlogNews.am-ը ողջունում է արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը և այս պահից սկսված գործելու է համապատասխան դրա դրույթների։ Մասնավորապես՝ համաճարակի վերաբերյալ հրապարակելու և վերահրապարակելու ենք միմյայն պաշտոնական տեղեկատվություն, իսկ որպեսզի ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների առօրյան գոնե մի քիչ ավելի գունավոր լինի, բացի համաճարակի վերաբերյալ լուրերից՝ մենք կփորձենք ապահովել ավելի շատ հետաքրքիր, գիտահանրամատչելի ու ժամանցը ավելի գունավորող կոնտենտ։
Հորդորում եմ բոլոր գործընկերներին մի կողմ դնել տարաձայնությունները։ Այս իշխանությունները որքան էլ վատը լինեն, կորոնավիրուսն ու պետության կոլապսն ավելի լավը չեն։ Ըմբռնումով մոտենանք և համբերությամբ զինվենք։