Դու՛, այ ողորմելի` պասպորտով մարդ, դու, որ փողն առած` ջեբդ դրած, տակդ թրջած, կեղծ ու քսու ժպտալով, պապայարեւ երդվելով գնում մտնում ես քվեախուց, մտքումդ քեզ թամբողին քֆուր տալով կամուկաց ես անում, վերջը իր ասածի պես V տառը դնում ես քեզ թամբողների, սանձողների, ատամներդ քաշողների, կնկադ տակիցդ տանողների, հացն էրեխեքիդ բերանից կտրողների, քեզ քրջերով թողնողների միակ ու անկրկնելի թեկնածուի անվան դիմաց, ինչ ես մտածում, տեսնես հո չե՞ս մտածում, որ մենակ դու ես այդպես ողորմելի ու թշվառ, մենակ դու ես թուլա ու վիժվածք, մյուսները ... հաստատ քու պես չեն քվեարկի, քու պես կզացրած չեն, քու պես թամբած չեն, դուխ կա միջները մնացած, մտածում ես, որ հաստատ միայն դու ես ողբերգական բացառություն, մի տասը ձեն է լինելու քու նման, քեզ էն բանից անողների օգտին, մյուսները կփրկեն քեզ էլ, կնկադ էլ, ձագերիդ էլ, ու ոչ ոք չի իմանա, որ դու նվաստ ես: Հա՞, էդ է, հույսդ ամեն անգամ` «տեղավորելիս» ...
Չէ, իմ եթիմ հայրենակից, այդպես չէ, բոլորդ իրար հետ եք կրվում մեր ունեցածը, դուք հաղթողի գեն ունեք, փաստորեն, էդ ե՞րբ հասցրիք այդպես հաղթել մյուսներիս, այ քու տիրոջ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել