ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի բնակչուհին միշտ հարբած է եղել, քանի որ ունեցել է հազվադեպ հիվանդություն: Այս մասին հաղորդում է Unilad պարբերականը:
26-ամյա դաջվածք անող Ալիսա Քելշի (Alyssa Kelsch) մայրը՝ Բրուք Քելշը, անհանգստացել է, որ իր դուստրը միշտ հարբած է հայտնվել: Ալիսայի բերանից հոտ էր գալիս, ուներ ապակե հայացք և անհոդաբաշխ խոսք: Նա անսպասելիորեն սկսում էր ծիծաղել և այնպիսի տեսք ուներ, կարծես մշտապես հարբած էր: Այդ ախտանշաններն առաջին անգամ ի հայտ էին եկել 2018 թվականին:
Բրուկը գիտեր, որ Ալիսան հարբեցող չէ: Անհանգստացած մայրը սկսել է փնտրել իր դստեր վիճակի պատճառը, և բազմաթիվ ամիներ բժիշկներին այցելելուց հետո Ալիսային ախտորոշել են «գարեջրի համախտանիշ»՝ հազվադեպ վիճակ, որի պատճառով մարմինը շաքարը և ածխաջրերը վերածում է էթանոլի:
Բրուկը պատմել է, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, որ իր դուստրը նման համախտանիշ ունի, սակայն դրված ախտորոշումը շատ հարցերի պատասխանեց, մասնավորապես, թե ինչու են իր աղջկա մոտ ի հայտ գալիս ալկոհոլային հարբածության նշաններ ուտելիքի ընդունումից հետո:
Ենթադրաբար, այդ համախտանիշը զարգացել է նրա մոտ հակաբիոտիկներից, որ նա ընդունել է: Ալիսային նշանակել են հակասնկային բուժման կուրս, իսկ նրա արյան մեջ էթանոլի մակարդակը սկսել է իջնել: