Երիտասարդ մայրերը գնալով ավելի հաճախ են հրաժարվում երեխային կրծքով կերակրելուց:
Արդյո՞ք սա ճիշտ է, և ի՞նչ հետևանքներ ունի երեխայի համար:
Առավելությունները երեխայի համար
Կրծքի կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդային տարրերը և բիոակտիվ նյութերը, ինչի շնորհիվ կրծքով կերակրելու դեպքում երեխաները զգալիորեն պակաս ենթակա են՝
- Ճարպակալման,
- 1-ին տիպի շաքարային դիաբետի,
- Կրոնի հիվանդության,
- Բրոնխիալ ասթմայի,
- Ցելիակիայի,
- Սրտանոթային հիվանդությունների,
- Սուր շնչառական վիրուսային վարակի,
- Աղիքային վարակների,
- Մանկական հանկարծամահության համաշխատանիշի,
- Մոր կաթով սնվող երեխաներն ավելի լավ են տանում պատվաստումները:
Կաթի բաղադրությունը փոխվում է օրվա ժամից և երեխայի տարիքից կախված՝ հարմարվելով նրա կարիքներին և ապահովելով նրան այդ ժամանակ անհրաժեշտ սննդանյութերով:
Առավելությունները մոր համար
Երբ երեխան ծծում է մոր կուրծքը՝
- Ուժեղանում են կնոջ արգանդի կրճատումները, ինչը խոչընդոտում է հետծննդաբերական արնահոսություններին,
- Դա մոր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում է,
- Խոչընդոտում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը և նվազեցնում է ինսուլինի պահանջմունքը, եթե դիաբետ արդեն կա,
- Կրծքի կաթը միշտ հարմար ջերմաստիճանի է և անհրաժեշտ խտության:
Կրծքով կերակրելու ժամանակ յուրատեսակ շփում է հաստատվում մոր և երեխայի միջև, ինչը նպաստում է նրանց զգացմունքային կապին:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեխաներին պետք է կրծքով կերակրել կյանքի առաջին ժամից: Բացառապես կրծքով կերակրում պետք է լինի առաջին 6 ամիսներին (բացառելով նաև ջուրը կամ այլ հեղուկները), իսկ հետո կից սննդի զուգակցությամբ պետք է տևի 1 տարի, ավելի լավ է 2: Կրծքով կերակրումը պետք է լինի երեխայի պահանջով, առանց մոր կողմից ժամանակային սահմանափակումների: