Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 15 միլիարդ դոլար, Հարավային Կորեան՝ 25 միլիարդ դոլար: ԱՄՆ Սենատի որոշմամբ 8,3 միլիարդ դոլար հատկացվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման և պատվաստանյութի ստեղծման համար:

Ռուսաստանը հատկացրել է 1,2 միլիարդ ռուբլի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ ձեռքբերելու համար:

Ճապոնիան 4,1 միլիարդ դոլար հատկացրել է կորոնավիրուսի պատճառով տուժած փոքր և միջին ձեռնարկությունների ակտիվացման, ինչպես նաև երեխաների՝ դպրոցներ չհաճախելու պատճառով արձակուրդ վերցրած ծնողների ծախսերը փոխհատուցելու համար:

Մեծ Բրիտանիան 39 միլիարդ դոլար հատկացրել է կորոնավիրուսի պատճառով եկամուտների կորուստներ ունեցած քաղաքացիների ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաև առողջապահական անհրաժեշտ միջոցառումներ կատարելու համար:

ԵՄ-ն 25 միլիարդ եվրո է տրամադրել կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներում անհրաժեշտ միջոցառումներ կատարելու համար:

Իտալիան 25 միլիարդ եվրո՝ տնտեսական և առողջապահական վնասները կանխարգելելու և փոխհատուցելու համար:

Ավստրալիա՝ 11,4 միլիարդ դոլար՝ տնտեսական վնասները չեզոքացնելու և փոխհատուցելու համար:

Կանադա՝ 750 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի վտանգը չեզոքացնելու և տված վնասները նվազագույնին հասցնելու համար:

Ոկրաինա՝ 100 միլիոն գրիվնյա՝ ինքնապաշտպանիչ միջոցների և բժշկական պարագաների ձեռքբերման համար:

Հայաստան՝ իշխանությունն անցկացրել է դրամահավաք Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչության համար, հավաքել է մոտ 200 միլիոն դրամ, որից 100 միլիոն ՀՀ դրամը հատկացրել է քարոզարշավին, 100 միլիոն ՀՀ դրամն էլ՝ «Իմ քայլը» կուսակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել է և հորդորել բանկերին «լեզու գտնել» բիզնես ունեցող վարկառուների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել