Երեսպաշտությունը քրտինքի պես բան ա, ինչքան ուզում ես մեջդ պահի, մեկ ա մի տեղից դուրս ա տալու...

Փաստորեն...

Lucy Kocharyan դու պետք ա, ներողություն խնդրես այդ հիվանդ կնոջից, քանզի նա հենց հիմա հսկայական փորձության մեջով ա անցնում, ու կարիք ունի ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեկան առողջության վերականգնման:
Բարության քո արած քարոզը հիմա նման ա սեղանին դրած այն սիրուն, գունավոր, հյութեղ մրգերին որոնք հետո պարզվում ա, որ ուտելու համար չեն՝ ուղղակի մոմից են՝ բուտաֆորիա...
Իրավունքից ու մարդկանց խիզախելու կոչերից հետո ժամանակն ա, որ ինքդ ուժ գտնես, խիզախես և ասես, որ դու սխալ էիր...
Հակառակ դեպքում շատ տխուր ավարտ կունենա այն կինոն, որի մեջ նկարահանված միրգն ինչպես արդեն պարզվեց մոմից էր ու արհեստական:

ՀԳ - նոր նայում էի քո խորդուրդ տված ցանկից “Little Women” ֆիլմի հին 1994 թվականի տարբերակը: Այնտեղ բոլոր կանայք ուժեղ էին յուրովի և առանց իրավապաշտպանների էլ իրենց կյանքն ապրեցին առաքինի ու հպարտ:
Վստահ եմ, որ այս պատմությունը կունենա լավ վերջաբան՝ happy end - ինչպես քո սիրած հոլիվուդյան շատ ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել