...ու Բենթլիով գալիս են եկեղեցի քարոզ կարդում Հիսուս Քրիստոսի համեստության մասին ու նորից նստում Բենթլի գնում : Այդ ամենը դեռ մի կողմ,, էլի թող ունենան,բայց գոնե ուշադրություն դարձնեն մեր հոգևոր մշակութային արժեքներին,գոնե մի անգամ այցելեն եկեղեցիներ ու տեսնեն թե ինչ է կատարվում: Կամաց-կամաց մեր վանքերն ու մատուռները անասնագոմերի են վերածվում: Տանիքներին ծառեր են աճում: Ինչու պիտի այսօր խնդիրն այն աստիճանի հասունանա,որ Սանահինի գմբեթին աճած ծառի արմատները համապատասխան տեխնիկա կիրառելով հեռացնեն? Ինչու նախապես այդ հարցը չի լուծվել? Նույն վիճակը Մակարավանքում էր,գմբեթի անսարքության պատճառով հսկայական շինությունում խոնավություն է տիրում:Ամբողջ սյուները ներքևից վերև ջրի մեջ են ու կաթոցներին դադար չկա: Դա դեռ հերիք չէ,այդ համալիրի ՍԲ.Աստվածամոր եկեղեցու գմբեթին էլ են խոտեր աճել,հետագայում սա նույնպես կարժանանա Սանահինի ճակատագրին: Եվ մի ցավոտ հարց ևս. ոնց են առանց խղճի խայթի աղավաղում մեր մշակույթը... չէ որ մեր վանքերը վայելաշուք են հենց իրենց հնությամբ ու դարերից մեզ ավանդված ճարտարապետական կառուցվածքով: Չէ որ մեր վանքերն ավելի ազդեցիկ են,ներշնչող ու տրամադրող հենց իրենց հնամյա տեսքով ու պատմությամբ: Տեսել եք հին ու նոր Հաղարծինը?????? Այժմ Հաղարծինի վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը՝ Սուլթան բեկ Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ,ով ի դեպ մայրական կողմից արմատներով հայ է: Առաջին հայացքից շատ լավ է,գովելի է և այլն,,,, բայց տեսել եք վերանորոգված տարբերակը? ինձ թվաց օտարազգի հոգևոր-մշակութային կենտրոն եմ մտել: Միթե որոշ բենթլիատերեր չէին կարող թեկուզ <հայավարի> վերանորոգել վանքը,պահպանելով տեսքը,և վերջապես <տանտիրոջ> թասիբն ուր մնաց???? Եվ ամենավերջում ամենացավալին՝ չեմ կարծում,որ նշված խնդիրներին ծանոթ չեն մեր վայ հոգևորականները...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել