Երեկ դիտեցի Սևանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին ՊԱՐՏԱԴՐԵԼ անցնել հետազոտություն և/կամ մեկուսացնել», և հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետև վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաև չգիտի օրենքները, մասնավորապես`

1. Չգիտի «ՀՀ Սահմանադրությունը» (որը ուզում է փոխել), որի 27-րդ հոդվածի (Անձնական ազատություն) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն։

2. Չգիտի «Բնակչության սանիհամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառելու օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և վարակիչ հիվանդությունների համաճարակների վերացման համար:

Եզրակացություններն արեք ինքներդ:

#չմասնագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել