Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը մահացել է կորոնավիրուսից, այս մասին մարզիկը հայտնել է Instagram սոցիալական կայքի իր էջում:
31-ամյա մարզիկը պատմել է, որ մորաքրոջ մահվան մասին մի քանի օր առաջ է իմացել Դուբլինի ստուդիաներից մեկում գտնվելու ժամանակ, որտեղ պատրաստվում էր նվիրատվության մասին հայտարարել:
«Իմ խեղճ մորաքույր... Այդ հիմար, անիծված վիրուսը... Ի՞նչ է տեղի ունենում»,- գրել է Մաքգրեգորը:
Մարզիկը նաև վիրուսով չվարակվելու համար հորդորել է բոլորին պահպանել դեմքի և ձեռքերի հիգիենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել