Միգուցե դու ավելի քչին ես համաձայնում, քան կցանկանայիր՝ մտածելով, թե այդպես, միևնույն է, չի լինի, որ չկա այն տղամարդը, ով քեզ կտա ամեն ինչ, ինչ քեզ պետք է: Բայց այդպիսի տղամարդ կա: Նրանք քիչ են, բայց կան: Նրանք, ովքեր իրական են: Նրա համար քո պահանջմունքներն ու ցանկությունները մեծ արժեք կունենան: Նա ուրախությամբ քեզ կտա ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է, առանց բողոքելու: Նա չի փախչի, երբ սկսվեն բարդությունները, նա կողքիդ կլինի:
Ընդհանուր առմամբ, եթե տղամարդը չի կարողանա քեզ տալ այս 5 բաները, որոնք պետք է ստանա ցանկացած կին, ավելի լավ է միայնակ մնաս:
1. Տղամարդ, ով հավատում է բաց շփմանը
Տղամարդ, ով կարող է խոսել թե՛ լավի և թե՛ վատի մասին, ով կարող է ճիշտն ասել քո մասին ու իր մասին, այլ ոչ թե լռել ու ամեն ինչ պահել իր ներսում: Իսկական տղամարդը կարող է ասել, թե ինչն այնպես չէ, հայտնել խնդրի մասին, որ միասին այն լուծեք:
2. Տղամարդ, ով իր արարքների պատասխանատվությունը վերցնում է իր վրա
Նա սլաքները չի ուղղում քո կամ այլոց կողմը, չի արդարանում, կարող է ընդունել իր մեղքը, ներողություն խնդրել ու արդարանալ: Կարող է ազնիվ լինել, երբ դա շատ դժվար է անել: Եվ հենց դրանում է հարաբերությունների իմաստը:
3. Տղամարդ, ով հավատարիմ է ու հուսալի
Նա քո ապաստարանն է, քո հենարանը, երբ դու այլևս չգիտես, թե ում դիմես: Նա անում է այն ամենը, ինչ խոստանում է, նույնիսկ մանրուքներում: Դու կարող ես նրան վստահել՝ չկասկածելով նրա հավատարմությանը: Սպասիր միայն այդպիսի տղամարդու:
4. Տղամարդ, ով կարողանում է կարեկցել
Նա պետք է հասկանա, թե երբ ես դու անհանգիստ ու մտահոգ, ու կարողանա կողքիդ լինել: Նա կարողանում է ձեռքդ բռնել, քեզ այնքան սիրել, որ հետդ միասին տխրի, երբ ինքդ տխուր ես, և ուրախանա, երբ երջանիկ ես:
5. Տղամարդ, ով էմոցիոնալ մակարդակում հասուն է ու աջակցում է քեզ
Էմոցիոնալ հասունությունն իսկական տղամարդու առանձնահատկությունն է: Նա հենց այնպես չի չարանում ու զայրանում, երբ դու ցանկանում ես հանդիպել ընկերներիդ հետ, սկանդալ չի սարքում այն պատճառով, որ դու արական սեռի ընկեր ունես: Նա քեզ աջակցում ու վստահում է: Ընդհանուր առմամբ նա բավականաչափ հասուն է, որ թույլ չտա՝ հիմար խանդը կործանի ձեր հարաբերությունները: