Ռուսաստանում հայտնաբերվել են պահպանակների հինգ ապրանքանիշեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Այս մասին հայտնի է դարձել «Ռոսկաչեստվո»-ի անցկացրած ուսումնասիրության արդյունքներից:
Փորձագետները ստուգել են տասնյոթ՝ Ganzo, Duett, «Գուսարսկիե», Okamoto, Contex, «Գորոսկոպ լյուբվի», «Ստրաստ», Durex, Masculan, Sico, Vizit, Playboy, in Time, «Գլադիատոր», Hasico, Torex և Viva ապրանքանիշերի լատեքսային պահպանակները:
Մասնագետները պարզել են, որ «Գլադիատոր», «Գորոսկոպ լյուբվի», «Ստրաստ», Contex և «Գուսարսկիե» պահպանակներում ցինկի և իզոպրոպանոլի քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար: «Մարդու օրգանիզմին նման հայտնագործությունը սպառնում է գրգռիչ ազդեցությամբ»,- բացատրել են փորձագետները՝ առանց մանրամասնելու, թե ինչ ազդեցություն ունեն այդ նյութերը մարդու օրգանիզմի վրա:
«Ռոսկաչեստվո»-ում հավելել են, որ ուսումնասիրված բոլոր ապրանքանիշերի պահպանակները եղել են ամուր և անցել են հերմետիկության թեստը: Սակայն, Duett-ի պահպանակներում հայտնաբերվել է «կպչուն ծալք» թերությունը: Նման պահպանակը կարելի է խոտան համարել:
Կազմակերպությունը լավագույն պահպանակներ է անվանել Hasico, Torex, Vizit, in Time և Okamoto ապրանքանիշերի արտադրանքը: