1in.am-ը գրում է.

«Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն «Ազգային պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ասաց, որ Հայաստանում մասոնները պատվեր են կատարում: Ըստ նրա՝ դրանք ամեն օր բացահայտվում են: «Նրանցից մեկը բացահայտվեց՝ Հրանտ Բագրատյանը, երբ պառլամենտում հարց տվեց, թե ինչու եք, մեր երեխաներին Հայ առաքելական եկեղեցու պատմություն սովորեցնում: Դա դեպարտամենտի գրության բառացի կրկնություն եղավ, այսինքն՝ ցույց տվեց, թե որ աղբյուրից է սնվում»,- նշեց Խաչիկ Ստամբոլցյանը: 

«Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիրն անդրադարձավ նաև «Ոսկե ծիրան»-ին և ասաց, որ «Ոսկե ծիրան»-ի լոգոն մասոնական նշան է։ Սկզբում ինքը կարծել է, թե պատահական է ստացվել, «բայց իրականում պարզվեց՝ մասոնական կառույց է»: Նրա համար ապացույց է այն, որ ցուցադրվել է և՛ միասեռականների մասին ֆիլմ, և՛ ադրբեջանական ֆիլմ, սակայն ծրագրում դրանք չեն նշվել, որ ցույցեր չլինեն: 

«Ով գա այսօր խոսի այդ միասեռականության, երեխայի իրավունքի կամ հանդուրժողականության մասին, իմացեք, դրանք մեր ոխերիմ թշնամիներն են»,- համոզված է Խաչիկ Ստամբոլցյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել